Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետների խմբի անդամ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով այսօր Արարատ Միրզոյանի արած հայտարարությանը, թե դիվանագետները կարևոր պահի լքել են իրենց «խրամատները»։
Ապիտոնյանը հայտնեց, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, և որոշ սխալներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել:
«Հատվածային սահմանազատումը անկառավարելի վիճակ է ստեղծվելու, մեծ խնդիրների է հանգեցնելու՝ սկսած մեթոդաբանությունից, վերջացրած արդյունավետությամբ: Սրանք, ամենամեղմ ձևակերպմամբ, վատ բանակցություններ են, որոնք բերելու են շատ լուրջ հետևանքների՝ և՛ սահմանագծի առումով, և՛ դիմացի կողմին խրախուսելով էլ ավելի մեծ ճնշում իրականացնել հայկական կողմի վրա»,-ասաց Արտակ Ապիտոնյանը՝ նշելով, որ այն վատ դիվանագիտություն է, եթե ընդհանրապես, կարելի է դիվանագիտություն անվանել:
Դիվանագետը հայտարարեց, թե որպեսզի գնահատել բանակցությունների ընթացքը՝ պետք է հասկանալ, թե ինչ են ասում խաղաղության տեքստ ասելով և իշխանությունները բանակցություններից ամեն ինչը չէ, որ ներկայացնում են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին