Բագրատ Սրբազանը չկարողացավ մուտք գործել ԱԺ
ԳԱԱ-ում հանդիպումից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հրավերով ԱԺ-ում սրճել։ Նշենք, որ Արթուր Սարգսյանը մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին ու հենց պայքարի առաջին օրից Բագրատ Սրբազանի հետ է։
ԱԺ մուտքի մոտ կարմիր բերետավորները մի պահ արգելեցին պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին և Արթուր Սարգսյանին ներս մտնել, սակայն հետո թողեցին։
Արթուր Սարգսյանը Բագրատ Սրբազանից անձը հաստատող փաստաթուղթ խնդրեց, որպեսզի անվտանգության աշխատակիցները թույլ տան մուտք գործել ԱԺ։ Բագրատ Սրբազանն իր մոտ չուներ։
ԱԺ մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Այնուհետև Բագրատ Սրբազանը քաղաքացիների ուղեկցությամբ շարունակեց երթը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազան
- Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով
- Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Նկարիչների միությունում
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում են դեպի Նկարիչների միություն. ՈՒՂԻՂ
- Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները