Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազան
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանն ասում էր մի բան՝ Բայրամովն իրեն հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով»,-արձագանքելովայսօր ասուլիսում Միրզոյանի հայտարարությանը ՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա շեշտեց, որ մնացած ձախողումների մասին չի խոսում։
«Հայաստանի պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել, երբ այդպիսի կարևոր մարմնի ամբիոնում նման մերժվել և հերքվել՝ սեփական երկրիդ ղեկավարի կողմից ասվածին հղումներ կատարված լինելով»,-հայտարարեց Սրբազանը։
Նկատելով որ իշխանությունները բոլորին մեղադրում են՝ հոգևորականներին գործակալ լինելու մեջ, դիվանագետներին՝ խրամատները լքելու, լրագրողներին՝ սահմանները հանձնելու հարց տվեց, թե այդ դեպքում իշխանություններն ով են։
«Թող գնան՝ մեզ փրկեն իրենցից, զարմանում եմ ամոթ չունե՞ն,- ասաց սրբազանը։
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսում Միրզոյանը արձագանքել էր հանրահավաքում դիվանագետների խմբի հրապարակած հայտարարությանը՝ ասելով.
«Ձեր ասած փորձառու դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, որոնք լքեցին իրենց պաշտոնները, իրնեց բաժին խրամատներն այն օրերին, որբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Որևէ կաթիլ լրջություն այս փաստից հետո էդ մարդկանց և նրանց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատական է, որ ես կարող եմ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ էդ մարդիկ, վստահ չեմ կարող ասել գիտակցաբար, թե ակամա, շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը՝ լավագույն մեկնաբանությամբ ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի թելադրանքով»։
Հարակից հրապարակումներ`
- Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով
- Դուք կարող եք հուսը դնել մեր աջակցության վրա. Իեն Բորջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը