Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ABCmedia.am-ից Մհեր Դավթյանը վնասվածքներ են ստացել, փառք Աստծո, որ թեթև վնասվածքներ են»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հայտնեց որ Մերիին կասկածում էին, որ ուղեղի ցնցում է ստացել, բայց, բարեբախտաբար, այդպես չի եղել;
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին, այդ ծառայության համար, որ ամբողջ ժամանակ տանում են։ Ցանկանում եմ մեր գնահատականը հայտնել գիշեր-ցերեկ այդ առաքելությույնն իրականացնելու համար»,- հայտարարեց Սրբազանը։
Նա նաև իր գնահատանքը հայտնեց փաստաբանական խմբին։
Հարակից հրապարակումներ`
- Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
- Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
- Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին