Ամո՜թ, ամո՜թ. ԳԱԱ-ն փակել էր իր դռները
Գրողների միությունից դեպի նույն՝ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող Գիտությունների ազագային ակադեմիա շարժված երթի մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ակադեմիայի դռները փակ գտան։
ԳԱԱ ղեկավարության հասցեին ուղղված «ամոթ, ամոթ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները հեռացան գլխավոր շենքից։
«Ես չուզեցի մտնել։ Մեր Տերն ասում է, որտեղ Ձեզ կընդունեն, մտեք ասեց՝ խաղաղություն ձեզ, ողջույն ձեզ։ Եթե որևէ տեղ խնդիր կա, կոշիկների, ոտքերի փոշին թափ տվեք ու խաղաղությամբ հեռացեք»,-ասավ Բագրատ Սրբազանը։
Սրբազանին դիմավորեցին ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախագահ Աշոտ Մելքոնյանն ու աշխատակիցները։
Ի դեպ, դեպի ԳԱԱ ճանապարհին երթի մասնակիցներին ու Սրբազանին պատուհաններից ակտիվորեն ողջունում էին Չեխովի անվան դպրոցի սաները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան