Տեղեկություններ ունեմ, որ ոստիկաններին խոշոր պարգևավճարներ են խոստացել, վաղը մյուս օրը մանաթով են աշխատելու. Գառնիկ Դանիելյան
«Կան ոստիկաններ, որ վատ են զգում, բայց հատուկ ընտրել են այն մարդկանց, որոնք չեն խորշում հանցանք կատարելուց, ուզում են աչքի ընկնեն, որ համապատասխան պարգևատրման արժանանան»,- Աբովյան փողոցով քայլելիս ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ ոստիկաններին խոշոր պարգևավճարներ են խոստացել։
«Տեսաք չէ՞, Կիրանցում ինչ կատարվեց։ Եկան իրենց հայրենիքը պահող մարդկանց խոշտանգեցին, ծեծեցին, բերման ենթարկեցին, ամենապիղծ մեթոդները կիրառեցին, հետո համբուրվեցին իրար հետ, մթոմ հայրենիքը ազատագրել են։ Մի ընենց գրկել են իրար, երկու հաղթանդամ տղամարդ կես ժամ իրար պաչում են, որ կիրանցի ծերերին ծեծի են ենթարկել։ Ադրբեջանցին գալիս ծիծաղում է իր վրա։ Ադրբեջանցին գալիս է, հայ ոստիկանին, սակրավորին ծաղրում է։ Այ սենց գալու են բոլորին ծաղրելու են»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ հայաստանը դարձրել են ոստիկանական պետություն, բանակում ծառայող չկա, իսկ ոստիկանն ամենավերջին արտադրության թանկ մեքենաներ են վարում, բարձր աշխատավարձ է ստանում և պարգևավճոր, որ սեփական ժողովրդին խոշտանգում է։
«Վաղը մյուս օր ոստիկանները մանթով են աշխատավարձ ստանալու»,-հայտարարեց գառնիկ դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային պողոտայի դիմաց ոստիկանների քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց
- Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
- Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
- Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան