Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի ընդդիմադիր հանրային գործունեությամբ զբաղվելուց տեղեկատվության ազատություն էին ապահովում, լուսաբանում էին գործող իշխանության թողտվությամբ հակասահմանադրական, հակաիրավական գործընթացները»,- Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրի դիմաց, «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ, քաղբանտարկյալներ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական նիստից հետո հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա ասաց, որ Սաղաթելյանը և Սամսոնյանը վերջին շրջանում վառ իրազեկման գործընթացներ էին իրականացնում Տավուշի մարզում գյուղերի հանձնման երևույթի վերաբերյալ։
«Վերջին շրջանում արձանագրվել էր «Իմնեմնիմի»-ի լայն լսարան և դրա սրընթաց աճը։ Մարդիկ գիտակցելով և էմոցիոնալ մակարդակում հասկանալով, որ ոչ իրավական գործընթացների զոհ են դառնում, այլընտրանքային տեղեկատվություն էին փնտրում և այդ տեղեկատվության աղբյուրներից մեկը «Իմնեմնիմի» -ի փոդքասթն էր, որը շատ հասկանալի լեզվով մարդկանց տալիս էր տեղեկատվություն և այս տղաներին հակաօրինական եղանակով ազատազրկեցին»,- ասաց Մելոյանը։
Նա հայտարարեց, որ ազատազրկումն ակնհայտ պատժիչ գործողություն էր, ոչ թե իրավապահ մարմնի կողմից իրականացվող իրավական գործընթաց։
«ԵԽԽՎ-ն 2012 թվականին ընդունել է բանաձև, որով տվել է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, որում մի քանի կետով սահմանում է, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալ։ «Իմնեմնիմի»-ի հաղորդավարները գրեթե բոլոր կետերով համապատասխանում են այդ չափորոշիչներին»,-ասաց Գոհար Մելոյանը և շարունակեց. «Եթե նրանք չլինեին ընդդիմադիր, չլուսաբանեին իշխանությանը ոչ հաճո տեղեկատվությունը, ապա նրանց նկատմամբ չէր կիրառվի որևէ պատասխանատվության տեսակ, չէին ազատազրկվի և որպես խափանման միջոց չէր կիրառվի կալանքը»։
Հիշեցնենք, որ այսօր «Աջափնյակ-1» նստավայրում քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումներին դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նախկինում Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քննել է գործ։ Դատալսումները հետաձգվեցին անորոշ ժամանակով՝ մինչև նոր դատավորի նշանակումը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Սամսոնյանի ու Սաղաթելյանի նկատմամբ կալանքը կիրառվում է պատժիչ նպատակով, որպես ընդդիմադիր հայացքներ ունեցողներ։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
- Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
- Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
- Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան