Դավիթ Ֆիդանյան. Փաշինյանական հանցախումբը չի կարող Հայաստանում լռեցնել ազատ խոսքը
«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ընդամենն այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ժամանակ սուր քննադատության են ենթարկել ազգակործան պատուհասի որոշումը Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու համատեքստում»,- Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրի դիմաց հայտարարեց Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր քաղբանտարկյալներ Սամսոնյանի ու սաղաթելյանի գործով առաջին դատալսումն էր նշանակված։ Այն տևեց մի քանի րոպե, քանի որ դատավոր Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց։
«Այսօր, ցավոք սրտի, Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը շարունակում են մնալ կալանավորված։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ փաշինյանական հանցախումբը չի կարող Հայաստանում լռեցնել ազատ խոսքը, ազատ կամարտահայտումը։ Ազատություն քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին»,-հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
- Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
- Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
- Նաիրա Զոհրաբյան. Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար
- Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ