Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 8-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրում Հայաստանից տարածված հաղորդագրության վրա, ըստ որի՝ «հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։ Հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գործունեության դադարեցման որոշումը»։
«Սա Հայաստանում ներկայացվում է որպես հաղթանակ, մեծ ձեռքբերում։
ՌԴ նախագահաի մամուլի խոսնակը նույն հանդիպման մասին հայտարարում է, ըստ որի՝ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրս բերումը, ասվում է՝ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ ՀՀ վարչապետը խնդրել է Պուտինին, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանի վրա ՌԴ սահմանապահ զորքերը իրականացնեն իրենց ծառայությունը։ Լավ կլինի ճշտել՝ ինչու ենք ռուսներին խնդրել, ինչ է եղել, որ գնացել ու խնդրել ենք, որ մնան։
Այսինքն երկրի ներքում ժողովրդին ասում են՝ գնում ենք Եվրամիություն, գնում ենք Մոսկվայում այլ բան ենք խնդրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Հայաստան-Իրան սահմանի հարցը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
- Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում հարցերի
- Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին