Դուք տականք եք. Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին
«Սրբապիղծը դուք եք, հասկացաք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք»,-անհնազանդության գործողությունների ժամանակ լրագրողին ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։
Ցուցարարները զայրացել էին, որ կարմիր բերետավորներն ուժ են կիրառում զոհված զինծառայողի մոր նկատմամբ և ասել են՝ թքեմ երեսիդ։
Ի պատասխան «թուրք» վանկարկմանը, կարմիր բերետավորներից մեկը պատասխանեց. «Թուրքը հերդը է»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում էր հրապարակել, որում ասվում էր. «Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել էր Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության բաժիններ է տարվել 113 քաղաքացի ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից
- Քաղաքացիները տարբեր միջոցներով փակում են փողոցները, ոստիկանները ուժի գործադրմամբ բացում
- Հայկազ Ջոմարդյանին Ավինյանը պարգևատրել է ոսկե մեդալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան