Տնտեսություն 16:07 13/05/2024 Հայաստան

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Միջոցառմանը Բանկի մասնակցության ձևաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության և միջոցառումից ակնկալիքների մասին զրուցել ենք Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:

Հարց- ՎԶԵԲ-ի հետ Կոնվերս Բանկը համագործակցության հարուստ փորձառություն ունի: Ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, և ինչպե՞ս կբնորոշեք այն:
Հրանտ Հակոբյան- Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ և ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում Բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առևտրի խթանման և ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես, ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաև ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր:

Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվ  Կոնվերս Բանկը երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարևոր գործընկեր» պատվավոր մրցանակին:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաև մասնագիտական կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում:

Հարց- Ի՞նչ ձևաչափով է մասնակցում Բանկը տարեկան ժողովին, և ինչո՞վ է կարևորվում Բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարևոր միջոցառմանը:
Հրանտ Հակոբյան- ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարևորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաև ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։

ՎԶԵԲ 2024թ․ տարեկան ժողովին Կոնվերս Բանկը մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլև որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու և Բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային և արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։ 

Հարց- Տարեկան ժողովի շրջանակում անցկացվելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագրով գործարար համաժողով՝ կարևորելով միասնականության, համատեղ ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում Կոնվերս Բանկի տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում, և ի՞նչ պատասխանատվություն է պատրաստ ստանձնել Բանկը։
Հրանտ Հակոբյան- «Delivering Impact Together»՝ համատեղ, միասնական օրակարգ և ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։

Համաշխարհային տնտեսության առջև այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն և մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ և հարթակներ:

Այս առումով կարևորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի և նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ Կոնվերս Բանկն առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝  ձգտելով նրանց համար ստեղծել անհատական և նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ և ֆինանսական ռեսուրսների հասանելիություն:

Հարց- Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը և բանկային ծառայությունների հասանելիությանը:
Հրանտ Հակոբյան- Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական և բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից են:

Ելնելով այս հանձնառությունից՝ Բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական և կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման գործընթացները։ Այս ոլորտում նույնպես Կոնվերս Բանկը սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի և մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես, ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին Բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման և անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ և պրակտիկ հմտություններ:


Հարց- Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք միջոցառումից և ինչպիսի ՞ համագործակցության հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ հետ:
Հրանտ Հակոբյան- ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի:

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական և ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների և ռիսկերի զսպման մեխանիզմների վերբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման և ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ և համագործակցության նոր հնարավորություններ։

Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը և հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները,  այլ նաև ժամանակի պահանջներին և մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։

Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձևավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության և բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:

Հարց- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք միջոցառման մասնակիցներին:
Հրանտ Հակոբյան-Միջոցառման մասնակիցներին մաղթում ենք վայելել հայկական հյուրընկալությունը, հրաշալի ժամանակ անցկացնել մեր երկրում, ինչպես նաև արդյունավետ հանդիպումներ, հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ, նոր համագործակցությունների շուրջ համաձայնություններ։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}