Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում. նախորդ կառավարությունում Բելոուսովը եղել է առաջին փոխվարչապետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պաշտպանության նախարարությունը ղեկավարած Սերգեյ Շոյգուն կդառնա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Նիկոլայ Պատրուշևի փոխարեն։ Կրեմլը խոստացել է ավելի ուշ հայտարարել Պատրուշևի նոր պաշտոնի մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Շոյգուի մասով նշել է, որ նա նաև կվերահսկի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը և կդառնա Ռազմարդյունաբերական համալիրի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Պեսկովը ՌԴ ՊՆ-ում վերադասավորումները բացատրել է քաղաքացիական անձի նշանակման անհրաժեշտության մասին Պուտինի որոշմամբ:
Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կշարունակի աշխատել իր պաշտոնում։
Բացի այդ, Պուտինն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակել Սերգեյ Լավրովին: Իրենց պաշտոններն են պահպանել նաև Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին