Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
Երևանի քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի՝ ինքնաբացարկի որոշմանը քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դժվարանում է միանաշնակ գնահատական տալ։
«Մարտի 15-ին նույն դատավորը Նարեկ Սամսոնյանի գործով կայացրել է դատական կատ։ Այդ գործը վերաբերում էր, եթե չեմ սխալվում, «Իմնեմնիմի»-ի 5-րդ թողարկմանը։ Հիմա այս գործով վարույթն իրականացնող մարմինը ապացույց է ճանաչել բոլոր թողարկումները՝ առաջինից մինչև վերջին։ Դատարանի ասածի տրամաբանությունն այն է, որ գիտե՞ք, 83 թողարկումներից մեկին ես ծանոթ եմ, որոշակի գնահատականներ եմ տվել, այդ առումով չեմ կարող անկողմնակալ լինել, այդ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ։ Չնայած այդ մի կումը, մեր կարծիքով, ընդհանրապես որևէ նշանակություն չուներ, հատկապես որ դրա մեջ վարույթն իրականացնող մարմինը կրիմինալ որևէ բան չէր հայտնաբերել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ ինքնաբացարկի որոշման մեջ տրամաբանություն կար, բայց ավելի շուտ կսպասեր, որ այն լիներ գրավոր՝ առանց նիստ հրավիրելու։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
- Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
- Նաիրա Զոհրաբյան. Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար
- Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան