Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։
«Ես խոստովանեցի, որ նոր եմ իմանում, որ ԱԺ-ում նման պատգամավոր կա։ Տիկին Հակոբյանը ինձ վստահեցրեց, որ այդ հայտնի գրառումն ինքը չի կատարել, ավելին, ասաց, որ դեմ է նման խոսույթին»,-ասաց Ռ. Մելիքյանը։
Իրավապաշտպանն ասաց՝ հավատացել է գրառման իսկությանը, քանի որ ՔՊ-ականներից նման բան սպասելի է։
Նշենք, որ տարածված սքրինի համաձայն, Հակոբյանը գրառում է կատարել, ըստ որի.
«Հարգելի ցուցարարներ, աղբամաններով փողոց փակելու փոխարեն ձեզ գցեք աղբամանի մեջ ոը սպասեք զիբիլի մեքենաին։ Ձեր վայրը աղբանոցում է»։
ՔՊ-ական պատգամավորն իր էջում նաև պարզաբանում է տարածել, որտեղ ասված է.
«Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ: Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել։
Հ.Գ. Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա:
Նաև կխնդրեմ լրագրող ընկերներիս սա ևս հրապարակել:
Մի բան էլ, հոլովելիս «ա»-ից և «ո»-ից հետո լսվող «յ»-ն գրվում է)) (մեքենաՅին)»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան