Վարուժան Գեղամյան. Այս օրերին ցուցաբերած պայքարն ու համառությունը հիմք են նաև մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելուն
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Բոլորը՝ ԱՄՆ-ից մինչև Իրան, Ռուսաստանից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև Արաբական աշխարհ հետևում են, թե ինչ ընթացք է ունենալու այս օրերին մեր ծավալած ժողովրդական դիմադրությունը` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։
Եւ կախված այն բանից, թե ինչով կավարտվի այս պայքարը, իրենք կսկսեն վերադասավորվել։
Ժողովրդական դիմադրության հաղթանակի դեպքում այն պետությունները, ում շահերը համընկնում են մեզ հետ, կստանան հնարավորություն օգնելու Հայաստանին Թուրքիա-Ադրբեջան երկյակի դեմ։ Հիմա նրանք զրկված են այդ հնարավորությունից, քանի որ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը թույլ չի տալիս և անդադար զիջում է թշնամուն։
Էնպես որ մեր՝ այս օրերին ցուցաբերած պայքարն ու համառությունը հիմք են նաև մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելուն։ Մենք ոտքի ելանք, ապա մեզ կսկսեն հարգել, իսկ ոմանք՝ նաև ներդրում անել։
Ուրեմն պայքա՛ր»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան