Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի ծայրը կողպեքով ամրացրել է իր ձեռքին։
Գևորգյանի խոսքով, այդ քայլին դիմել է զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գոհարի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։
«Զինվորի մորը նեղացրել են համբալները։ Թող ոստիկաններն իմանան, որ վաղը կարող են իրենց մորը նեղացնել։ Բոլորը պետք է իմանան, որ զինվորի մորը նեղացնել չի կարելի։ Թող տիկին Գոհարն իմանա, որ լիքը որդիներ ունի, մեկը ես եմ»,-անցորդներին իր արարքը բացատրում է Գևորգյանը։
Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց. «Գնում եմ բաժին, այնտեղ բացատրեմ, որ բոլոր հերոս զինվորի մայրերը նաև իմ մայրն են, ու իրանց չի կարելի նեղացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
- Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
- Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
- Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
- Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան