Քաղաքացիները տարբեր միջոցներով փակում են փողոցները, ոստիկանները ուժի գործադրմամբ բացում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյաին կոչին հետևելով՝ վաղ առավոտից քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են անում՝ փակելով փողոցներ․
Սրբազանի կոչով այսօր քաղաքացիները Երևանում փակել են.
Մալյան փողոցը
Մյասնիկյան պողոտան
Աբովյան փողոցը (Պլանի գլուխ)
Թբիլիսյան խճուղին
Հանրապետության փողոցը
Կոմիտաս-Գյլբենկյան խաչմերուկը
Տերյան փողոցը
Բուզանդի փողոցը
Վարդանանց փողոցը
Սարկավագի փողոցը
Քոչար-Վաղարշյան խաչմերուկը
Թումանյան փողոցը
Խանջյան փողոցը
Տիգրան Պետրոսյան փողոցը
Դավիթ Բեկ - Սարի թաղ հատվածը
Վազգեն առաջին Վեհափառի փողոցը
Մոսկովյան փողոցը և այլն։
Իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել.
Դավթաշենում
Բաղրամյան պողոտայում
Մետրոյի կայարաններում
Քաղաքացիները փողոցները փակում են տարբեր միջոցներով, հիմնականում մեքենաներով, օգտագործում են նաև աղբամաններ, նստարաններ։
Կոմիտասի պողոտայում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիները ճանապարհը արգելափակել էին չորացած խոտով։
Քաղաքացին միայնակ փակել էր Կիևյան փողոցը` իրեն շղթայելով ճանապարհամերձ սյուներին։ Շատ դեպքերում ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ բերման են ենթարկում ակցիաների մասնակիցներին։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ մեծ թվով ոստիկաններ, որոնք փակել են հարակից փողոցների հետիոտնային անցումները՝ թույլ չտալով, որ քաղաքացիներն իրազեկման ակցիա իրականացնեն։
Չնայած ոստիկանների գործողություններին, այս պահին էլ Երևանում շատ փողոցներ արգելափակված են քաղաքացիների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիսային պողոտայի դիմաց ոստիկանների քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց
- Չոր խոտի տուկեր՝ Կոմիտասում. Այստեղ իրավիճակը լարված է
- Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
- Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
- Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
- Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում