Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները
Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ նկատել են, թե ինչպես են ռուս սահմանապահները հավաքում դաշտային մալուխները։ Ինչպես ենթադրում էր համայնքապետը՝ հավանաբար հեռանալու նպատակով։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։
Այսօր կեսօրին «Ազատության» տեսախցիկը Ներքին Հանդի սկզբնամասում արձանագրել է՝ ռուսական անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը։ Անցակետի մուտքի մոտ նաև հավաքված մալուխներ կային։
Ռուս սահմանապահներն այս տարածքներում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
Օրերս նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ - թուրքական և հայ - իրանական սահմանին»։
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը հստակեցրել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանից։
Panorama.am-ը դիմեց Ազգային անվտանգության ծառայություն հարցով՝ արդյո՞ք ռուս սահմանապահները լքում են Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում տեղակայման վայրերը։ Հարցումը գրավոր են պահանջել։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է խնդրել Փաշինյանը Պուտինին. Մարուքյան
- ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
- ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
- «Զվարթնոց»-ից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցն արդեն Հայաստանի համար որոշված է. Սիմոնյան
- Զախարովա. «Զվարթնոցում» սահմանապահների աշխատանքի դադարեցումը չի նպաստում Հայաստանի անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան