Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների հայտարարագիր։
Դրա համար իրեն անհրաժեշտ է համակարգիչ ու համացանցի հասանելիություն։
«Հաշվի առնելով, որ խնդիրը հղի է հերթական սարքոցիով, եթե ժամանակին ես դրանք չներկայացնեմ, հնարավոր է հետապնդումներ սարքվեն։ Սա հաշվի առնելով, ես ժամանակին գրեցի մեր ՔԿՀ պետին, որ դիմի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ու հասկանանք՝ կալանավորված, ազատազրկված մարդիկ ինչպես են լրացնում հայտարարագիրը: Լրացման համար պայմաններ չկան, իսկ չլրացնելու դեպքում նախատեսվում է քրեական հետապնդում, հիմա ես ի՞նչ անեմ»,-խնդիրը ներկայացրեց ու հարցը ձևակերպեց Աշոտյանը։
Նա դատարանին խնդրեց ապահովել իր պարտականությունները հայտարարագրի մասով պատշաճ իրականացնելու պայմանները՝ տրամադրել համակարգիչ ու ապահովել համացանցի հասանելիություն։
Ի պատասխան դատավորն ասաց, չլրացնելն Աշոտյանի կամքից անկախ հանգամանքներով է, ինչը նշանակում է՝ պատասխանատվություն չի ենթադրվում։
«Նշված խոչընդոտները, եթե չկարողանաք հայտարարգիր ներկայացնել, կարծում եմ՝ դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկի»,-ասաց դատավորը։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 30-ին ժամը 14-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան