Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ պրոռեկտորին. Եթե նեղվում եք, մի լսեք
ԵՊՀ Ակադեմիական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման, ասաց՝ ջղայնացած է։
Նա հայտարարեց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է, այստեղ ուսանողի իրավունքը պաշտպանված է։
«Սիրելի ուսանողներ, տիկին Ասրիյանն ասում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Ովքեր նման զրպարտություն են արել, դատապարտելի է։ Եվ դեռ հակառակը, կարծում եմ, ուսանողակենտրոն լինելով, ԵՊՀ-ն քաջալերում , որպեսզի ձեր քաղաքացիական, հայրենական, ազգային զգացումները որևէ ձևով կաշկանդում չունենան»,-ասաց Սրբազանը՝ դիմելով ուսանողներին։
Պրոռեկտորը նշեց՝ ուսանողակենտրոնությունը ենթադրում է, որ իրավունքը պետք է իրացնի նաև լսարանում։
«Որևէ մեկին լսարանից հանել չի կարելի»,-ասաց Ասրիյանը։
Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց՝ համալսարան չեն մտել, որևէ մեկին լսարանից չեն հանել։
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ցանկացավ բարձրախոսով հայտարարություն հանել, Բագրատ Սրբազանը թույլ չտվեց, ասաց՝ իր հարցի հասցեատերն նա չէ։
«Եթե նեղվում եք, մի լսեք»,-ասաց Սրբազանը, ինչից հետո ներկա ուսանողները վանկարկեցին՝ հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված։
Պրոռեկտորը հեռացավ։