
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։
«Երեկ գիշեր,երբ հայտարարեցինք, որ համալսարանի փոխտնօրենը որոշ կարգադրություններ է արել, այսօր գնացինք այդ հարցը ճշտելու հետևից։ Ուրախ եմ ասելու, որ մեր ուսանողությունը մեծ թվով ներկա էր այնտեղ և տիկին Ասիրյանն էլ ասաց, որ այդպիսի բան չի արել»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով, որ կարևոր էր, որպեսզի ուսանողությունը լսի այդ մասին, նաև այն դասախոսական կազմը, որոնք ներկա են եղել գործընթացին։
Բագրատ Սրբազանը նշեց, որ օրվա նշանանակալի երևույթը դա է եղել, մնացածի մասին կխոսի ավելի ուշ։