Դավիթ Ամալյան. Անտարբերները հոգեդարձ կլինեն
«Հավաքված է այն մասսան, որն ազգային և մարդկային խնդրի համար է հավաքվել, նյութի համար չի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան, Արցախյան երրորդ պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։
Ըստ նրա, Սրբազանի առաջնորդությունը բավական մարդկային որակ է փոխել։
«Վստահ եմ, որ շատանալու ենք։ Բոլորը համաձայն են այս շարժմանը։ Կան չստացված և անտարբերներ, հուսով եմ՝ անտարբերները հոգեդարձ կլինեն, չստացվածներն էլ՝ Աստված իրենց հետ, մենք ոչ մեկի վատը չենք ուզում»,-ասաց նա։
Հարցին՝ սպասելի՞ էր, որ միակողմանի զիջումների դեմ պայքարը, շարժումը կառաջնորդի հոգևորականը, Դ.Ամալյանը պատասխանեց. «Ինքս կրոնապաշտ չեմ, բայց սպասում էի, որ նման մի բան պետք է լինի։ Մարդկանց հավատը կասկածելի տեղ էր ընկել, սա հավատի վերականգնման համար շատ մեծ քայլ էր։ Իսկ եթե սա պարտվի, շատ ավելի վատ կլինի։ Վստահ եմ, որ չի պարտվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան
- Ուսանողնե՛ր ջան, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ այն, ինչ անում եք ճշմարտություն է. Բագրատ Սրբազան
- Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
- Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
- Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
- Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան