Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է՝ նույնիսկ կարմիր բերետավորների համար. Համբիկ Սասունյան
«Ցավալին այն է, որ իմ ձեռքերը բռնել էին և նրանցից մեկը բռունցքով հարվածեց դեմքիս»,- Panorama.am-ին ասաց Հայ դատի մարտիկ Համբիկ Սասունյանը՝ ներկայացնելով իրեն այսօր բերման ենթարկելու դեպքը։
Նա հայտնեց, որ ուզում է իմանալ, թե ով էր հարվածողը, քանի որ նրա արածը թուրքի վախկոտ արարք է։
«Մարդու ձեռքերը ոլորած նրան խփելն անամոթ բան է և կարմիր բերետավորների մեծերից մեկը պետք է գտնի, թե ով է նա, քանի որ այն անպատվաբեր է նույնիսկ կարմիր բերետավորների համար»,-հայտարարեց Սասունյանը։
Նա պատմեց, որ մայթով քայլում էր, երբ տեսել է, որ մեկ ուրիշին, որը նույնպես կողքով էր քայլու, բերման են ենթարկում և ինքը մոտեցել է, որպեսզի ճշտի թե ինչու են իրեն ձերբակալում և երկու կարմիր բերատավոր իր ձեռքերը ոլորել են, իսկ երրորդը՝ հարվածել։
«Շատ կարմիր բերատավորներ կան, որ ինձ ճանածում են և հարգում են, բայց նրանց մեջ կան ծայրաստիճան նիկոլականներ, որոնք ոչ մարդ են հարգում, ոչ հայ։ Նրանք հացի համար հայրենիք դավաճանող մարդիկ են և նման են թուրքի»,-ասաց Համբիկ Սասունյանը և համոզմունք հայտնեց, որ նրանց մեջ կան նաև հայրենասերներ, բայց նաև կան, որ հացի համար հայրենիք և իրենց մորն էլ կվաճառեն
Նա հայտնեց, որ երբ ոստիկանների հրամանատարներից մեկն իմացել է, որ իր դեմքին հարվածել են իրեն բաց են թողել ոստիկանության բաժանմունքից։