«Հրապարակ». Երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չի պահում վոյաժներից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անգամ ժողովրդական շարժումը և երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում վոյաժներից. այս օրերին, երբ մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում իշխանությունների դեմ, խորհրդարանական խմբակի ներկայացուցիչներն իրենց չեն զրկում շրջագայություններից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ հերթական գործուղմանը կմեկնի։ 9 հոգանոց խումբը Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մայիսի 15-18-ը կլինի Ժնևում։ Պատվիրակության կազմում միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են` նրա խոսնակը, խորհրդականը, օպերատորը և այլք։
Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Արմեն Խաչատրյանն էլ երեկվանից քառօրյա այցով Բրյուսելում են՝ Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի (PfPC) քարտուղարության կազմակերպած «Ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. անվտանգության ոլորտի կառավարման և խորհրդարանական վերահսկողության դերը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու։ Աշխատանքային այցով մայիսի 12-15-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) են գործուղվել ՔՊ-ականներ Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Ղազարյանը։ Մայիսի 15-18-ը Ռուբեն Ռուբինյանը կլինի Փարիզում: Դե իսկ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն` այսօր Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ քննարկվելու է «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեման: Նշենք, որ ընդդիմադիրները ներքին որոշում ունեն՝ այս օրերին մերժել գործուղումները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը ՆԳ նախարարին
- «Ժողովուրդ». Գրական ակումբում ծավալած գործունեությունը անհամատեղելի պաշտոն է ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի համար
- «Հրապարակ». Արմավիրի մարզում Փաշինյանը Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս
- «Փաստ». Սահմանազատման հետ կապված՝ «ՀայաՔվե» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն
- «Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
- «Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
- «Փաստ». Փաշինյանի պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա
- «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
- «Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան