Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ նշել է, որ աջակցում է վրաց ժողովրդին, որը համակարգված և ճնշող մեծամասնությամբ աջակցել է երկրի ժողովրդավարական ուղուն։ Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Freedom House-ը հայտարարել է, որ միանում է վրաց քաղահասարակությանը՝ տագնապ հայտնելով վրացական իշխանությունների՝ «օտարերկրյա գործակալների» օրենք ընդունելու երկրորդ փորձի կապակցությամբ, որը կպահանջի քաղաքացիական հասարակության որոշ խմբերի և լրատվամիջոցների գրանցումը որպես «կազմակերպություններ, որոնք սպասարկում են օտար ուժերի շահերը»:
Հայտարարության մեջ նշվում է՝ եթե այս օրենքն ընդունվի, ապա այն կխարանի օրինական քաղաքացիական գործողությունները և անկախ լրատվամիջոցները, և կառավարությանը նոր հնարավորություններ կտա տուգանելու կամ այլ կերպ պատժելու այն հասարակական կազմակերպություններին (ՀԿ), որոնց աշխատանքին իրենք հավանություն չեն տալիս:
«Այն Վրաստանին կդասի Ռուսաստանի և Ղրղզստանի նման ռեպրեսիվ ռեժիմների շարքին, որոնք միտումնավոր նմանատիպ միջոցներով աշխատել են քաղաքացիական հասարակության ոչնչացման ուղղությամբ, և զգալի խոչընդոտ կստեղծի Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ջանքերին: «Վրացական երազանք» կուսակցությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ հետ կանչել առաջարկվող օրենքը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Freedom House-ը դատապարտում է շարունակական ճնշումներն ու բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ներառյալ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և զանգվածային ձերբակալությունների կիրառումը:
Մայիսի 13-ին խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անցկացնում։ Օրինագիծը խորհրդարանում քվեարկվության կդրվի այսօր: Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն երեկ տևել է ընդամենը 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Կայնքը նշում է, որ նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
- Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
- Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
- Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
- Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան