Տնտեսություն 14:16 14/05/2024 Հայաստան

Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար

ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» պանելային քննարկումը: Թեմայի շուրջ զրուցել ենք Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Հարց- Պարոն Զաքարյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը:
Գրիգորի Զաքարյան- Կապիտալի շուկաները, նրանցում կատարվող շարժերը, դրանց միտումներն էակալն փոխադարձ ազդեցություն ունեն առանձին երկրների տնտեսությունների և համաշխարհային տնտեսության վրա: Ընդհանրապես տնտեսության զարգացմանը համընթաց ձևավորվող կամ եթե կուզեք ՛՛արտադրվող՛՛ հարստությունը տնօրինման և կառավարման կարիք ունի, ինչը լայն իմաստով ֆինանսական ինդուստրիայի կառավարման օբյեկնտ է: Այդ հարստությունը հոսում է կապիտալի շուկաներ, ձևավորում դրանց հիմնաքարերը, թելադրում առաջընթացի իր կանոնները: Ընդ որում, ավելի լայն համատեքստում կապիտալի շուկաների վրա են ազդում ոչ միայն մեծ տնտեսությունների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականությունների կուրսը, այլև աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունները: Նման իրադարձությունների պակաս չունենք, ուստի շատ ենք կարևորում կապիտալի շուկաների վերլուծումը դրանցում տեղի ունեցող շարժերը հասկանալու և որոշակի կանխատեսումներ անելու նպատակով:   

Հարց- Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի կապիտալի շուկան: Որո՞նք են հիմնական մարտահրավերներն և ինչպիսի՞ զարգացման հեռանկար եք տեսնում:
Գրիգորի Զաքարյան- Հայաստանում կապիտալի շուկան նոր ձևավորվող ու զարգացող ինստիտուտ է՝ զարգացման ուրույն հնարավորություններով և մարտահրավերներով, ինչպիսիք են՝ ֆինանսական շուկայում գործիքների, ինչպես նաև արժեթուղթ թողարկողների սակավություն, կապիտալի շուկաներ մուտք գործելու թույլ արտահայտված ցանկություն, ներդրումային սահմանափակ հնարավորություններ և այլն:  Ներկայում ավելի արագ զարգանում է դրամական և պարտքային արժեթղթերի շուկան, որի հիմնական մասնակիցները ֆինանսական հաստատություններն են՝ բանկերը: Կան նաև սակավաթիվ բաժնային արժեթղթերի թողարկողներ, որոնց մասնակցությունը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ անկյունաքարային ազդեցություն են ունենալու հետագա զարգացման ընթացքի վրա: 

Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա, կարծում եմ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը կախված է լինելու նոր թողարկողների և թողարկումների քանակային շեշտակի ավելացումից, և թե ինչպես կստացվի այդ ընկերություններին կապիտալի շուկաներ բերելու գործընթացը:

Նախադրյալները արդեն ստեղծվում են. հայտնվել են նոր մասնակիցներ, կա կապիտալի շուկայի պրոդուկտների ստեղծման, գործարկման որոշակի պահանջարկ, ներդրումային բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատություններ և այդ ուղղություններով ձեռնարկված ակտիվ քայլեր:

Հարց -Ինչպե՞ս կազդի կապիտալի շուկայի զարգացումը ՀՀ տնտեսության վրա:
Գրիգորի Զաքարյան- Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա պետք է նկատի ունենալ, որ առանց տվյալ ինիստիտուտի կայացման տնտեսության համակողմանի կայուն զարգացումը դժվար պատկերացնելի է: Այն իրացվելիության, երկար փողերի, տնտեսության տարբեր ռիսկային պրոֆիլներ ունեցող ոլորտներում ռեսուրսների ներգրավման անփոխարինելի աղբյուր է, հատկապես կապիտալատար ձեռնարկությունների համար: Կապիտալի շուկան պետության տնտեսական հիմնասյուներից մեկն է, ուստի դրա կայացումը և ինտեգրումը գլոբալ շուկաներին Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար բիզնեսի զարգացման լայն հնարավորությունների հարթակ է:


Հարց- Ինչպիսի՞ն է Կոնվերս Բանկի քաղաքականությունը այս հարցում:
Գրիգորի Զաքարյան- Որպես Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը, մենք նույնպես կիսում ենք կապիտալի շուկան կայացնելու և զարգացնելու պատասխանատվությունը: Ներկա փուլում տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում ենք արժեթղթերի թողարկման և տեղաբաշխումների իրականացման գործընթացում, հանդես ենք գալիս որպես տարբեր արժեթղթերի շուկա ստեղծող, ձևավորում արժեթղթերում ներդրումներ կատարելու թվային ենթակառուցվածքներ և այլն:

Հարց- Ի՞նչ ակնկալիք ունեք պանելային քննարկումից:
Գրիգորի Զաքարյան- Հաշվի առնելով ընդգրկված փորձագետների շրջանակը մեզ սպասվում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք, որի ընթացքում քննարկվելու ոչ միայն Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող հարցեր, այլև կապիտալի շուկայի զարգացման, մարտահրավերների հաղթահարման միջազգային փորձը:


Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}