MediaHub-ի խմբագիրը՝ ՆԳՆ-ին. Տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին
MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանական մեքենայով հարվածելու դեպի առթիվ հայտարարություն է տարածել MediaHub-ի գլխավոր խմբագիր Լիա Խոջոյանը.
«Այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները, վերջին օրերին իրենց բնորոշ վարքագծին հավատարիմ մնալով, բռնություն են կիրառել ոչ միայն ակցիա իրականացնող երիտասարդների ու քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրագրողների, մասնավորապես՝ վնասվածք է ստացել MediaHub-ի լրագրող Նարե Գևորգյանը:
Ոստիկանական մեքենան միտումնավոր քշել է լրագրողի վրա վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա և ակնհայտ է, որ այս գործողության մեջ միտում կա, քանզի փողոցը այդ պահին բավականին տեսանելի էր։
Նարե Գևորգյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում, նրան հետազոտում են: Նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ:
Խիստ դատապարտում ենք ոստիկանների բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում նաև լրագրողների նկատմամբ և վերստին հորդորում ենք ՆԳՆ–ին՝ տե՛ր կանգնեք ձեր սանձարձակ աշխատակիցներին ու ոստիկանի կոչումն ու համազգեստը խայտառակող սույն անձնավորությանը պատժի հրավիրեք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին