ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ:
«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հաղորդումը քիչ առաջ փոխանցել են դատախազությանը։
«Մենք մի քանի օր առաջ կրկին այստեղ էինք՝ դատախազության դիմաց, Կիրանց գյուղում ոստիկանության ներքին զորքերի կողմից բիրքտ գործողությունների վերաբերյալ։ Այդ ժամանակ մենք դիմեցինք դատախազությանը դրսևորել ինստիտուտցիոնալ մոտեցում, չցուցաբերել քաղաքական մոտեցում, այսինքն գործւն ընթացք տալ հավուր պատշաճի, առաջնորդվել օրենսդրությամբ։ Հանցագործության մասին հաղորդումը կարծես վարույթ է ընդունվել, մենք հետևողական ենք լինելու, ուշադրության կենտրոնում ենք պահելու, որ ծածկադմփոց չարվի»,-ասաց Սողոմոնյանը։
Նա կոչ արեց դատախազներին առաջնորդվել Հայաստանի Հանրապետության գերակա շահով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին