ԵՊՀ-ում Բագրատ Սրբազանին դիմավորեցին երգ ու պարով. ՈՒՂԻՂ
Երևանի պետական համլասարանի կենտրոնական շենքի բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու երթի մասնակիցներին ուսանողները դիմավորեցին երգ ու պարով։
Սրբազանն ասաց՝ իրեն լուրեր են հասել, որ ուսանողների ու դասախոսների վրա ճնշում են բանեցրել։
«Չգիտեմ, հավաստի չեն, հիմա թող գան, ասեն՝ նման բան չեն ասել»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց՝ շենք չեն մտնելու։ Լրագրողները հիշեցրեցին, որ վեց տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կոտրեց Մայր բուհի դռներն ու ներս մտավ։
«Այ որ դռները ջարդեց, դա մեր երկրի դռները ջարդելու խորհուրդն ունեն։ Մենք ինչո՞ւ պիտի դուռ ջարդենք։ Կարիք չկա»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանն առաջարկեց ողջունել լրագրող Մերի Մանուկյանին, որը երեկ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով կորցրել էր գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները