Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ ավտոերթի ընթացքում ասել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Ավտորեթ իրականացրեցինք Աշոցքի տարածաշրջանում: Մեր համաքաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկեցինք, թե ինչ դավաճանական քաղաքակնություն է վարում ՀՀ իշխանությունը»,- նշել է Մհեր Մելքոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
- Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
- Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
- Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները