Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը խորհրդատվական մարմին է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ՀՀ դատախազություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացվելուց հետո։
Նա հայտարարեց, որ այդ հանձնաժողովը լիազորություն չունի Հայաստանի սահմանագծման ու սահմանազատման հետ կապված որևէ վեջնական որոշում ընդունի, որը պարտավորեցնող է Հայաստանի համար։
«Ապրիլի 19-ին հանձնաժողովը, որն ընդամենը խորհրդատվական մարմնի կարգավիճակ ունի, ստորագրել է մի փաստաթուղթ, որն առերևութ Հայաստանի համար պարտավորեցնող է, մինչդեռ խորհրդատվական մարմին է, և իրավունք չունի մեր անունից պարտավորություն ստանձնել։ Մենք այսօր համապատասխան հաղորդում ենք ներկայացել հանցագործության մասին, ըստ որի, Քրեական օրեսգրքի 441-րդ հոդվածով, պաշտոնատար անձինք գերազանցելով իրենց լիազորությունները՝ էական վնաս են հասցրել Հայաստանին։
Դատախազությունը պետք է ուսումնասիրի մեր ներկայացրած հաղորդումը, ընթացք տա։ Մենք հետամուտ ենք լինելու բոլոր հնարավոր միջոցերով այս հանցագործության հիման վրա քրեական գործ հարուցվի, իսկ այն անձինք, որոնք դրա համար պատասխանտու են՝ վարչապետ, փոխվարչապետ, հանձնաժողովի մյուս անդամներ, որոնք մասնակցել են դրան, համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց Ա.Չալաբյանը։
Նա նաև խոսքն ուղղեց Կիրանցի, Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի բնակիչներին, որոնց իրավունքները խախտվում են սահմանազատման գործընթացի հետևանքով, դիմեն իրենց։
«Դուք կարող եք արդյունքում տուժողի կարգավիճակ ստանալ, իսկ դա կարևորագույն երաշխիք է նրա, որ այս գործերը ծածկադմփոց չեն լինի. եթե կա տուժող, տուժողի կողմից տրված ցուցմունք, համապատասխան գործընթաց, մարդկանց պահանջատիրություն, լավագույն երաշխիքներն են, որ այս գործերը ոչ միայն կհարուցվեն, այլևս հետո կամայական կերպով չեն կարճվի, որովհետև կունենան իրական, նյութեղեն շահառուներ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
- «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
- Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
- ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
- Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
- Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
- Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
- Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան