Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն, այլև Հայ Առաքելական սուրբ եկեղեցին»,-ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը։
Անդրադառնալով վարչապետի թեկնածուի մասին հարցին՝ Մանվելյանն նկատեց, որ երկիրը չի գտնվում սովորական իրավիճակում, շարժումը քաղաքական չէ, որ քաղաքական լուծումներ գտնեն՝ ըստ Սահմանադրության և օրենքների։
«Եկեք նաև փաստենք, որ գործող քաղաքական ռեժիմը խախտել է թե՛օրենքները, թե՛Սահմանադրությունը։ Այս հայտը, որ «ՀայաՔվեն» ներկայացրեց գլխավոր դատախազություն, նշանակում է, որ գործող ռեժիմը չի կատարում իր գործառույթները։ Որոշել են սահման փոխել, հողը հանձնել մեր թշնամիներին և այն անում են ինչ-որ հանձնաժողովով»,-ասաց նա՝ հիշեցնելով որ քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ։
Նա հայտնեց, որ իմաստ չունի սպասել, որ ամեն ինչ տեղի կունենա սահմանադրությամբ և իրավական ռեժիմով և իրավիճակը փոխելու համար կարևոր է ժողովրդի կամքը։
Մանվելյանի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվողը բացարձակապես չի համապատասխանում ԵԱՀԿ-ի կողմից ամրագրված սահմանազատման իրավական նորմին։
Նա հիշատակեց դրանցից մեկը, որում ամրագրված է, որ սահմանազատման ժամանակ ճանապարհը պետք է պատկանի այն պետությանը, որի քաղաքները միացնում է այդ ճանապարհը, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը, բայց այսօր կա տրամագծորեն հակառակ պատկերը։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
- Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան