Մամուլը, լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին. Բագրատ սրբազան
«Այսօր առիթ է վերստին մեր շնորհակալությունը հայտնել լրագրողական համայնքին և ասել, որ լրագրողները իսկապես մնացել են իրենց բարձրության վրա»,-Ժուռնալիստների միությունում հայտնեց Բագրատ Սրբազանը՝ նկատելով, որ լրագրողները շարժման ճանապարհը ճիշտ և սրտով լուսաբանելու մղում ունեն։
Նա հայտեց, որ այսօր ստի և ճշմարտության պայքար է ընթանում։
«Մամուլը լրատվությունը ճշմարտության մասին է, ինչպես ժամանակին մարգարեները և առաքյալներն էին գնում, խոսում, ճիշտ խոսքը տարածում՝ Աստծու մասին»,-ասաց Բագրատ Սրբազանը և հավելեց. «Այսօր, դժբախտաբար, հնարավոր է այդ ճշմարտությունը վերցնել աղճատել և լրիվ հակառակ բան ներկայացնել և այն ցավոք սրտի այսօրվա ժամանակակից մեղքի, ժխտողականության աշխարհի ուղղություններից մեկն է։
Թշնամության, ատելության և հաշտության պայքար է սա։ Իրենք ինչի՞ն են ընդդիմանում, ես չեմ հասկանում։ Ընդդիմանում են, որ հաշտություն չլինի մարդկանց մեջ, ընդդիմանում են, որ ճշմարտություն չլինի, որ մարդիկ չինքնամաքրվեն, չսրբվեն, կյանքի վերականգնում չունենան, պատվի և արժանապատվության վերականգնում չունենան»։
Սրբազանը նկատեց, որ կեղծիքի գերիշխանության պայմաններում երիտասարդության մեջ տարածվում է թմրանյութը, որպեսզի մի սերունդ մեծանա, որը չմտածի ոչ մի արժեքի մասին։
Նա հայտարոեց, որ իշխանություններն այլևս հասարակությանը չեն կարողանում խաբել և իրենք իրենց են սկսել խաբել։
«Մեր լրագողները ճշմարտության քարոզիչներ են և որքան էլ դժվար լինի, այդ ուղուց չեք շեղվել և չեք էլ շեղվելու, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում»,- լրագրողներին դիմեց Սրբազանը։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ հավելեց. «Նույնիսկ 2018 թվականին, եթե լրագրողների նկատմամբ նման բռնություններ տեղի ունենային, ինչպես այսօր է, պատկերացնում ենք, թե ինչ տեղի կունենար, բայց միջազգային կառույցները լռում են»։
Նա հյատնեց, որ այդ դեպքերի կապակցությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ և դիմել լրագրողների եվրոպական և միջազգային ասոցիացիաներին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան