Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական օրը ի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ափոփելու ժամանակ։
«Վաղը կհանդիպենք մեր ՀԿ-երի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հավանաբար մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք , եզրակացությունները կլինեն, գործողությունները հստակ կերպով կլինեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Իր խոսքում Սրբազանը հայտնեց, որ մայիսի 15-ը կարևոր օր է՝ արձանագրությունների փուլն է։
«Համաձայն ծրագրվածի՝ կհասկանանք,թե ինչ է տեղի ունենում, և ըստ այդմ՝ կհասկանանք,թե ամսի 16-ին ինչ ենք անելու։ Եթե վաղը գործողությունների արդյունքում որոշակի քայլեր եղան, որոնք հաստատելու են այն, որ այս ապօրինությունը գործում է՝ անկախ մեր ընդվզումից ու անհամաձայնությունից որպես ժողովուրդ, ուրեմն նշանակում է, որ գործ ունենք հանցագործների հետ, հանցավոր իշխանության հետ։ Նրանք պարտավոր են ականջալուր լինել այս ժողովրդին»,- ասաց Սրբազանը՝ տեղեկացնելով․
«Մայիսի 15-ին՝ ժամը 17։00-ին միջազգային ժամաժողով, ֆորում կա Ազգային օպերայի դահլիճում, որտեղ հանդես է գալու նաև այս կառավարության ղեկավարը, երևի պետք է խաբի։ Դուք հնարավորություն և կարողություն ունեք այնտեղ գտնվելու և ձեր անհամաձայնությունը հայտնելու, հստակ կերպով ցույց տալու, որ այն ռազմավարությունը, քաղաքականությունը, որը վերաբերում է երկրի սահմանազատման, սահմանագծման ապօրինի գործընթացին, համաձայն չենք։ Ժամը 17,00-ին Ազատության հրապարակում խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը պետք է հայտնել՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
- «Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան