Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն է ստացվել Բինագադիի շրջանային դատարանը։ Դատարանի որոշմամբ Ա.Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով։
Նշենք, որ Ադրբեջանում պատանդառվածների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամնատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
- Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
- Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
- Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը
- Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
- ՀՀ ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան