Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն. Դանիելյան
«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն»,- անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ «Ալիևը զանգել է իր այստեղ նստած գանձին, ասել է Համբիկ Սասունյանին բերման ենթրակել»։
«Համբիկ Սասունյանին կարող են բերման ենթարկել թուրքերին ու ադրբեջանիցները, մեկ էլ կարմիր բերետավորները։
Հանձնարարարական են ստացել, որ պետք է ազգային մարդկանց բերման ենթարկեն»,- ասաց Դանիելյանը։
Նա նշեց, որ տարեցներին, երեխաներին, կանանց բռնի բերման են ենթարկում. «Սրանք կարմիր գծեր ունե՞ն»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները Թումանյան փողոցում ուժ գործադրելով քաղաքացուն դուրս բերեցին մեքենայից և տարան անհայտ ուղղությամբ
- Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
- Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան