Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Անչափահասն ասել է՝ էս կարմիր բերետավորներն ինչքան են շատացել, որից հետո նրան բերման են ենթարկել»,- ասաց Դանիելյանը։
Պատգամավորն ավելի վաղ տեղեկացրեց , որ այսօր անհնազանդության ակցիաներ իրականացնելու ընթացնքում 63 քաղաքացի բերման է ենթարկվել, այդ թվում՝ անչափահասներ։ Ըստ նրա՝ բոլոր բերման ենթարկված քաղաքացիներն ազատության մեջ են։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
- ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
- Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
- Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
- «Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում