Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
«Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների։ Մեր ուսանողները շատ լավ գիտեն՝ ուսանողը մտավ ֆակուլտետ, ուրեմն պետք է լինի դաս»,- այս մասին ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գագիկ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ուսանողն իրավունք ունի դասադուլ անելու։
Իսկ արդյո՞ք դասախոսն իրավունք ունի բացակա դնելու, Ղազինյանը պատասխանեց, որ ուսանողները երբեք մեկ-երկու միավորների համար իրենց վեհ նպատակներից չեն հրաժարվի։
«Կարծում եմ՝ այսօր երկրի առջև ծառացած ծանր խնդիրները շատ ավելի կարևոր են ,քան մեկ-երկու բալ ցածր ստանալը։ Համենայնդեպս մեր ֆակուլտետում դա չի սպառնում։ Այդ բացակայություններն արժեք չունեն»,- ասաց Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
- «Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
- Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
- «Հերիք ա, հերիք ա». Ոստիկանը՝ հրապարակից մեքենայից բերման ենթարկվածների քանակն ապահովելուց հետո
- Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան