ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարներին։ Այդ մասին հայտնում է «aliq.ge»-ն
«Նրանց թվում են Լիտվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթը։ Եվրոպացի պաշտոնյաները ելույթ են ունեցել և իրենց աջակցությունը հայտնել հակառուսական ցույցի մասնակիցներին և վրաց ժողովրդին։
Ռոթը, դիմելով Ռուսթավելիի պողոտայում հավաքված հանրահավաքի մասնակիցներին, ասել է՝ «այսօր Թբիլիսին Եվրոպայի իսկական մայրաքաղաքն է, և մենք հպարտ ենք ձեզնով։ Ձեր կռիվը մեր կռիվն է, և դուք մեզնից ավելին պետք է սպասեք, քան պարզապես խոսքերն են»։
Հիշեցնենք, որ երկրորդ օրն է Թբիլիսիում են Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լիտվայի և Չեխիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, դահլիճում՝ վիճաբանության ու ծեծկռտուքի, խորհրդարանի մոտ՝ ցուցարարների բողոքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
- Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
- Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան