Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են շարունակել բանակցությունները այն հարցերի շուրջ, որտեղ կողմերը դեռևս ունեն տարաձայնություններ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի դրույթները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց մնացած հարցերի շուրջ, որոնց մասով դեռ կան տարաձայնություններ»,-ասվում է հաղորդագրության մեջ
Նշվում է, որ նախարարները «ողջունել են պետական սահմանի սահմանազատման առաջընթացը և այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը։
Հարակից հրապարակումներ`
- Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
- Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները