Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց Ճապոնիա մասնակցելու Պարա աթլետիկայի 2024 թվականի Աշխարհի առաջնությանը։ Հայտնում են ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայից։
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը հանդես կգա գնդի հրում վարժությունով, F55 դասակարգմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանը հակառակորդի դիվերսիոն հարձակման ժամանակ վիրավորվել էր՝ արկի պայթունից կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Վիրավորումից ամիսներ անց նա ոտքի կանգնեց, սկսեց քայլել, զբաղվել սպորտով։
Այսօր նա արդեն հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է։
Նրան հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:
Հարակից հրապարակումներ`
- Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
- Սարգիս Ստեփանյանը մասնակցում է Աշխարհի պարաաթլետիկայի Գրան պրի վարկանիշային առաջնությանը
- Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը կմասնակցի միջազգային հատուկ հավաքին
- Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
- Սարգիս Ստեփանյանին ֆրանսիական Պրիվա քաղաքի պատվո մեդալ է հանձնվել
- Սարգիս Ստեփանյանը Փարիզի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան