Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։
Kavkaz-uzel.eu-ն հայտնել էր, որ մայիսի 10-ին Բաքվի Սաբայիլի շրջանից անհետացել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Նաթիգ Մեհդին։
Նաթիգ Մեհդիի (Ուլուբեկ) ընտանիքի անդամների հայտարարության կապակցությամբ ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքներ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա սպանվել է։
Գերատեսչությունը նշել է, որ Մեհդին (Ուլուբեկ) սպանվել է Բաքվում «իր աշխատանքային գործընկերոջ» կողմից։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ձերբակալվել է Իսլամով անունով կասկածյալը։ Ներքին գործերի նախարարությունը չի բացահայտել հանցագործության հանգամանքներն ու դրդապատճառները՝ պատճառաբանելով մանրամասն տեղեկատվության բացակայությունը։
«Մուսավաթ» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Հաջիբեյլին Kavkaz-uzel.eu-ի թղթակցին հայտնել է, որ Մեհդին (Ուլուբեկ) Բաքվի դպրոցներից մեկում անվտանգության աշխատակից է աշխատել։ Նրա խոսքով՝ ակտիվիստի մահվան մասին իրենք իմացել է լրագրողներից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Ադրբեջանում պետական մակարդակով և լուրջ ֆինանսներով գեներացվող թեզերը մի հատ էլ միս ու արյուն են ստանում հայաստանյան միջավայրում
- Ադրբեջանի ընդդիմությունը սպառնում «Եվրատեսիլ»-ի օրերին բողոքի ակցիաներ անցկացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին