Ոստիկանները Թումանյան փողոցում ուժ գործադրելով քաղաքացուն դուրս բերեցին մեքենայից և տարան անհայտ ուղղությամբ
«Ցուցարարները փակել էին Թումանյան-Տերյան փողոցը, նրանց հետ են ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը։ Ոստիկանությունը պահանջեց բացել երթևեկելի հատվածը, այլապես բերման կենթարկեն։ Գեղամ Մանուկյանը կարմիր բերետավորին հորդորեց մատով չխոսել ցուցարարների հետ։
Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս եկան փողոցից և երթը շարունակեցին մայթով։
Պարեկային ծառայության աշխատակիցները և սև բերետավորները ուժ գործադրելով ճանապարհին կանգնած մեքենայից հանեցին դաղաքացուն և տարան անհայտ ուղղությամբ։
Ոստիկանները սկսեցի բերման ենթարկել նաև Աբովյան փողոցը փակած քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
- Քաղաքացիները տարբեր միջոցներով փակում են փողոցները, ոստիկանները ուժի գործադրմամբ բացում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան