Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի հատվածում գետի ամբողջ ձուկը մի ժամում սատկել է։
«Մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին»,- ասվում էր գրառման մեջ։
Panorama.am-ը կապ հաստատեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, որտեղից Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանն հայտնեց.
«Արաքսավանում տեղի ունեցած դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում իրականացվել է ջրի նմուշառում և այլ գործողություններ։
Վարույթի ավարտից հետո պարզ կլինի ձկների անկման հանգամանքները»։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ Panorama.am-ն հայտնեցին, որ երեկ նմուշներ են վերցվել են ու ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները