Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին հաղորդում է տեղական Pravda պարբերականը։
«Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է կառավարական նիստից հետո։ Հարձակվողը մի քանի անգամ կրակել է։ Նա բերման է ենթրակվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել հանրության առաջ։ Հնչել են կրակոցներ, նա ընկել է գետնին։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։
Նրան ուղղաթիռով տեղափոխում են Բրատիսլավայի հիվանդանոց։ Հաղորդվում է, որ նրա վիճակը ծանր է։
Սլովակիայի կառավարության նիստը տեղի է ունեցել Գանդլովա քաղաքում, Բրատիսլավայից հեռու է 190 կիլոմետր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան