«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։
«Ցանկացած նախարարություն դիմելու դեպքում, ամիսներով սպասում ես պատասխանի։ Պատասխաններն էլ հղում է արված մի օրենքի․․․ մի խոսքով՝ մերժում։ Լավագույն դեպքում ասում են՝ գնացեք դիմեք դատարան։ Հիմա ոնց չպայքարես այս ոչ ու փուչ իշխանության դեմ։ Վաղը նույնիսկ հանդիպում ունեմ սոցապ փոխնախարարի հետ։ Թոշակառուներ կան 10 տարի պայքարում են թոշակ ստանալու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Վռամ Սարգսյանը։
Նա նշեց, որ փոխնախարարի հետ վաղվա հանդիպումն էլ արդեն տևական ժամանակ է ձգձվում է։
«Ուղիղ տեքստով ասելու եմ՝ կամ աշխատեք, կամ թողեք գնացեք։ Կարող ա էդ մոմենտին ավելի ջղայնացած լինեմ, ավելի կոպիտ ասեմ։ 6-7 կետ եմ քննարկելու, նաև այս տարի թոշակները չավելացնելու հարցը»,- հավելեց նա։
Հարցին,թե փողոց դուրս գալու միակ պատճառը թոշակառուների հետ կապված միակ անդարդարություննե՞րն են, Սարգսյանն ասաց․ « Դա քի՞չ է։ Ես ամեն տեղ դիմումներ ներկայացրել եմ ՝ Փաշինյանին էլ, «Սիսի» Ավինյանին էլ , ոչ մի տեղից ոչ մի արձագանք։ Սոցապում հանդիպումներ եղել են, «Սիսի»-ն դե անձեռնամխելի է, Նիկոլի թուլեն է, վախկոտ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները