ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրանց նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ արձագանքը։
«Մենք միշտ ասում ենք, որ կոնկրետ երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին խնդիրն է։ Բայց այս դեպքում, իրոք, Արևմուտքի արձագանքը ցնցող է իր կայունությամբ։ Սա ևս մեկ երկակի ստանդարտ է, և այս օրինակը հիանալի կերպով ցույց է տալիս այդ ամենը»,-ասաց նա:
Նա նշել է, որ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաները բառացիորեն ամեն օր հարձակվում են վրացական իշխանությունների վրա՝ իբր ցուցարարներին վատ վերաբերմունք ցուցաբերելու համար։
«Ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանի համատեքստում՝ Արևմուտքի դագաղային լռությունը Հայաստանում իրականացվող զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Այնտեղ կիրառվում է նաև բիրտ ուժ։ Կարծես թե Արևմուտքին հանել են այս օրակարգից, միացրել են միայն մեկ նոտա, իսկ մնացած ամեն ինչ կարծես թե տեղի չի էլ ունենում»,-ասաց նա։
Զախարովան նաև մատնանշեց ԵՄ-ում և ԱՄՆ-ում ԶԼՄ-ների կողմից Վրաստանում ցույցերի խթանումը, երբ ցուցարարները բառացիորեն ներկայացվում են որպես հերոսներ։
«Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ցույցերին, ապա արևմտյան մեյնսթրիմը կարծես բառացիորեն կոծկում է դրանք՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ չի կատարվում։ Կա՛մ հայաստանյան իրադարձությունները արևմտյան լրատվամիջոցներում ներկայացվում են որպես «հայ ժողովրդի կամքը չարտացոլող», կա՛մ իբր դրսից կազմակերպված։ Սա զարմանալի է: Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,-ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
- Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
- Մաղթում ենք ուժ՝ պատասխան պատրաստելու համար․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան