Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, գործողությունները լինելու են կետային, թիրախային, այդ ժամին ինչ պահանջվում է։
«Մենք անելու ենք այնպիսի գործողություններ, որ քաղաքացիները շահող դուրս գան, ինչպես այս պարագայում։ Երեկ ընդամենը կես բերան ասել եմ, քաղաքացիները կարող են գնալ ու իրենց անհնազանդությունը հայտնել, ամբողջ քաղաքը տակնուվրա են եղել»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հարցին, թե վարչապետի թեկնածուի շուրջ կա՞ն քննարկումներ, արքեպիսկոպոսն ասաց՝ կան, այսօր էլ քննարկումները շարունակվել են։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնեց հանդիպել է «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
- Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
- Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին