Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրերը։
«Պրն Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15֊ից։ Պրն Դանիելյանը Յոլյան կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր և հունիսի 7֊ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր։
Սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է` աշխատանքային պայմանագրին համապատասխան»,-Panorama.am-ին հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հարցին, թե որն է ժամկետից շուտպայմանագիրը լուծելու պատճառը, նախարարության խոսնակն արձագանքեց. «Հիմնադիրը (նախարարությունը) նպատակահարմար է գտել այդպես»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան