Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային պողոտայում, հայտարարեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ արձագանքով ոստիկանական պատի ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն մուտք գործելուն։
«Այսպես ոստիկանական պատով սեփական ժողովրդից պաշտպանվելը , հենց դրա մասին է ։ Դուք այսօր և ընդհանրապես այս շարժումը իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա ՝ լինեն երկրի ներսում, թե ընդհանրապես արտաքին հարաբերություններում։ Ժողովուրդ, մեզ ամենաշատ վնասը հասցրել են , մեր մտքերը պղծել են՝ ասելով, որ դուք ոչ մի բանի ընդունակ չեք։ Բայց այս օրերին հակառակն եք փաստում, որ դուք մերժում եք այդ բոլորը։ Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է և այդ խաբեությամբ է եկել իշխանության։ Մենք վատ մարդիկ ենք, խնդիր չկա, բայց այդ ստերի մերժումը մի օր լինելո՞ւ է,թե ոչ, հերքելո՞ւ են,թե՝ ոչ »,- ասաց նա։